01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ալեն Սիմոնյանը ստում է․ ընդդիմադիր պատգամավորներին արգելում են Դեմիրճյան փողոցից ելումուտ անել /Տեսանյութ/

«Ալեն Սիմոնյանը ստում է․ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե բոլոր պատգամավորներն ԱԺ բոլոր մուտքերից կարող են ազատ ելումուտ ունենալ․ պատգամավորները նորից շրջաբերական են ստացել, որ մուտքը բացառապես Բաղրամյան փողոցի անցակետից է։ Առավոտյան Սեյրան Օհանյանը տեսել է, որ ՔՊ պատգամավորները ներս են մտնում Դեմիրճյան փողոցի մուտքով, Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել, զանգահարել է աշխատակազմի ղեկավարին, և նա թույլ չի տվել Սեյրան Օհանյանին այն դեպքում, երբ նույն ՔՊ-ականներն իր կողքով անցնելիս են եղել․․․Համակենտրոնացման ճամբար են սարքել»,-Աժ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները լրագրողների ուղեկցությամբ փորձեցին ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքով ներս մտնել ԱԺ, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին՝ ասելով, որ ունեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի  ցուցումը, ըստ որի՝  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կարող են ելումուտ անել անել միայն Բաղրամյան փողոցի մուտքով։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ