27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայրն ինքնասպան է եղել` որդու համար դոնոր չգտնելու պատճառով

Բրիտանացի 51-ամյա բժիշկ Ջոն Քինգը որոշել է “մաքրել հաշիվները կյանքի հետ”` որդու առողջական ծանր վիճակից առաջացած տեւական դեպրեսիայի պատճառով:

Բժշկի մոտ ընկերների խոսքով` նա երկար ժամանակ չի կարողացել հանգստանալ, երբ իմացել է, որ իր միակ որդու` Մայքլի առողջությունը վտանգի տակ է: Քինգի գործընկերները նրան փաստի առջեւ են կանգնեցրել` հայտարարելով, որ երիկամային անբավարարության պատճառով նրա որդու յուրաքանչյուր վայրկյանը կարող է վերջինը լինել: Երիտասարդին փրկել կարող էր միայն անհապաղ փոխպատվաստումը: 

Բժշկի կինը, ով շոկի մեջ է կատարվածից, պատմել է, որ վերջին ամիսների ընթացքում ամուսինը գրեթե չէր քնում, չէր կարողանում ոչինչ անել: Միտքը, որ որդին կարող է չդիմանալ, ողջ ժամանակ տանջել է նրան: Ի վիճակի չլինելով հաղթահարել բարդ հոգեբանական վիճակը եւ մշտական տառապանքը` տղամարդը վճռական քայլի է դիմել` կախվելով սեփական տանը: 

Հոր ինքնասպանությունից մեկ շաբաթ անց բժիշկները դոնոր են գտել Մայքլի համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ