29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մուսուլմանները տոնում են գարնանային գիշերահավասարի օրը` Նովրուզը

Մարտի 21-ին իրանական, թուրքական եւ որոշ կովկասյան ժողովուրդներ նշում են Նովրուզը` գարնանային գիշերահավասարի օրը: 2009-ին, Նովրուզն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում եւ հենց այդ ժամանակից էլ սկսել է տոնվել մարտի 21-ին:

Որպես պետական տոն այն նշում են աշխարհի 17 երկրներում, այդ թվում`  Ղազախստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում: Նովրուզը տոնում են նաեւ ղրիմյան թաթարները:

Նովրուզը սկիզբ է առել զրադաշտականությունից, որում այդ տոնը նվիրված էր կրակին, որը զրադաշտները համարում էին կենսական ուժ եւ երկրպագում էին նրան: Ըստ հին սովորույթի` մինչ Նովրուզի գալուստը մարդիկ պետք է հավաքեն, մաքրեն տունը եւ նրա շրջակայքը, մարեն պարտքերը: Տոնական սեղանին դրվում են ցորենից պատրաստված կլոր բլիթներ, եգիպտացորեն, սիսեռ, լոբի, ոսպ, բրինձ եւ ընդեղենի այլ տեսակներ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ