06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ծնվել է Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը

Այսօր լուսադեմին` ժամը 6-ին ՀՕՄ-ի Ախուրյանի մոր և մանկան կենտրոնում լույս աշխարհ է եկել Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը:

Մոր եւ մանկան կենտրոնից Henaran.am-ին տեղեկացրեցին, որ 2.9 կգ քաշով աղջիկ երեխան ծնվել է լուսադմեին, 2.9 կգ քաշով:

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ , թե երեխան եւ թե մայրը իրեն լավ են զգում, չնայած որ ժամկետից մեկ շաբաթ շուտ է ծնվել: Ի դեպ նշենք, որ երեխային անվանակոչել են Անահիտ, որն եղել է փոքրիկի հերոս հոր ցանկությունը:

Նշենք նաեւ, որ նորածինի առաջին այցելուները եղել են  Շիրակի մարզպետն ու փոխմարզպետը, ինչպես նաեւ Ախուրյանի գյուղապետը:

Լուսանկարը` Արմենուհի Վարդանյանի Ֆեյսբուկյան հարթակից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ