15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Դեռահաս տղան ու աղջիկը ցած են նետվել տանիքից /ֆոտո/

Արտյոմն ու Լիզան միասին ցած են նետվել 6 հարկանի շենքի տանիքից՝ իրար ձեռք բռնած։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նոր Ուրենգոյում 15-ամյա Արտյոմն ու 15-ամյա Լիզան ջնջել են սոցկայքերի իրենց էջերը, այրել իրենց բջջային հեռախոսներն ու ցած նետվել շենքի տանիքից։

Սկզբում ոստիկանները կարծում էին, որ դեռահասներն ինքնասպան են եղել դժբախտ սիրո պատճառով, սակայն նրանց ընկերներն ասում են, որ նրանք լավ ընկերներ են եղել, երկուսն էլ սիրելիներ են ունեցել։

Հայտնի է, որ Արտյոմը բնածին լուրջ հիվանդություն է ունեցել, ինչի պատճառով մի քանի տարի տանն է սովորել, եւ միայն տասներորդ դասարանն է դպրոցում անցկացրել։ Ողբերգության նախորդ օրը մայրը դպրոցում ասել էր, որ տղան մայիսի 10-ին հերթական բժշկական ստուգումն է անցնելու։

Լիզան էլ բարդ հարաբերություններ է ունեցել հարազատների հետ, մի քանի անգամ փախել է տնից։ Ընկերներն ասում են՝ նա միշտ դեպրեսիայի մեջ էր, բարձրանում էր տանիքներին, այնտեղ թափառում։

Ոստիկանությունը շարունակում է գործի քննությունը։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ