23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չեխիայի ԱԳ նախարարը հետաձգել է այցը Բաքու` հնչած քննադատությունների արդյունքում

Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հետաձգել է ապրիլին ծրագրված այցն Ադրբեջան, հաղորդում է “Orer.eu” կայքը: Չեխական  լրատվական գործակալությունները հայտնում են, որ համաձայն “Մարդը կարիքի մեջ” չեխական բարեգործական կազմակերպության տվյալների,  պատճառը Ադրբեջանի  վարչակազմի քննադատությունն է, որով Շվարցենբերգը հանդես եկավ  մարդու իրավունքների “Մեկ աշխարհ” կինոփառատոնի շրջանակներում Homo Homini մրցանակը հանձնելիս:

Այս տարի այդ մրցանակը հանձնվեց ադրբեջանցի փաստաբան ու իրավապաշտպան Ինտիգամ Ալիեւին:  Իր ելույթի ժամանակ Շվարցենբերգը Ադրբեջանի իշխող կլանն անվանեց “ընտանեկան դիկտատուրա”, համեմատեց այն կինոփառատոնի այս տարվա խորհրդանշան ջայլամի հետ ու նաեւ քննադատեց Արեւմուտքին՝ այդ բռնատիրական վարչակազմի նկատմամբ հանդուրժող վերաբերմունքի համար:

Չեխիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ այցն Ադրբեջան հետաձգվում է, քանի որ Բաքվում տնտեսական համաշխարհային ֆորում է անցկացվելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ