01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սեքս` կապված աչքերով

Կապված աչքերով սեքսը կարող է ձեր սեռական կյանքը բազմազան եւ ավելի հետաքրքիր դարձնել, քանի որ այդ կերպ զգացմունքներ արտահայտելը բավականին ինքնատիպ է: Կապելով աչքերը` դուք նաեւ կարող եք ազատվել ամոթխածությունից, անհամարձակությունից եւ զսպվածությունից:

Մարդկանց մեծ մասը կարծում է, որ եթե սեռական շփման ընթացքում կապեն աչքերը, ապա ինտիմ մտերմություն տեղի չի ունենա: Դա այդպես չէ, քանի որ զուգընկերները շատ լավ գիտեն միմյանց մարմինների կառուցվածքը եւ, բացի այդ, շոշափելիքի, հոտառության եւ լսողության օրգաններն սկսում են ավելի ակտիվ աշխատել:

Ոմանք էլ կարծում են, որ կապված աչքերով սեքսն ավելի կրքոտ է: Դա մասամբ հորինված է: Այդ ամենը շատ անհատական է. ոմանք սիրում են հիանալ ընթացող գործողության տեսարանով, ոմանք էլ նախընտրում են բացարձակ մութը: Այդ պատճառով էլ ոմանց համար դա հիանալի որոշում կլինի, ոմանք էլ ընդհանրապես հաճույք չեն ստանա: 

Կա եւս մեկ ճշմարտություն` մարդը կարող է գրգռվել անհայտության պահին: Պատկերացրեք` ձեր աչքերը կապված են եւ դուք չգիտեք, թե ձեր մարմնի որ մասն է համբուրելու սիրելին: Այդպիսի խաղը զարգացնում է երեւակայությունը:

Եվս մեկ կարծիք գոյություն ունի, ըստ որի նոր զուգընկերոջ հետ ինտիմ մտերմության ժամանակ աչքերը կապելը կօգնի ազատվել անհարմարավետության եւ լարվածության զգացումը: Հավատացեք` դա այդպես չէ: Նման փորձի համաձայնվելու համար հարկավոր է շատ լավ իմանալ զուգընկերոջը եւ 100 տոկոսով վստահել նրան:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ