Տարվա ամենագեղեցիկ կինը /ֆոտո/
“OK” ամսագրի լավագույն փորձագետները Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնին տարվա ամենագեղեցիկ կինն են ճանաչել: Նրան նվիրված համարը կհրատարակվի մարտի 26-ին:
Մասնագետները նշել են, որ բրիտանական թագավորական ընտանիքի 31-ամյա ներկայացուցիչը միշտ ճիշտ է ընտրում հագուստը եւ շատ էլեգանտ տեսք ունի: Ըստ խմբագիր Մարկ-Ֆրենսիս Վանդելլիի` Միդլթոնի հաջողության գաղտնիքը իր զգեստապահարանի ընտրության հմտության մեջ է: “Նա միշտ Էլեգանտ տեսք ունի, միեւնույն ժամանակ շատ բնական եւ շքեղ, բայց ամեն դեպքում` ոչ թագավորական”,-նշում է փորձագետը:
Քեյթ Միդլթոնը գրեթե երբեք չի մեկնաբանում իր արտաքին տեսքը, սակայն նրա լուսանկարների հրապարակումից հետո մեծանում է այն հավաքածուի զգեստների պահանջարկը, որոնք Քեյթը կրել է այս կամ այն միջոցառման ժամանակ: Քննադատների մեծ մասը դքսուհու ընտրությանը լավ գնահատական են տալիս:
Չնայած վերջերս դիզայներ Վիվիեն Վեստվուդը քննադատել է Քեյթին` պատճառաբանելով, որ վերջինս նախկինում կրած հագուստով հազվադեպ է նորից հայտնվում հասարակության մեջ: