23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եվրոպայի Խորհուրդը կոչ է արել Բաքվին հարգել մարդու իրավունքները

Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Նիլ Մույժնիեկսը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում հետեւել եվրոպական չափանիշներին: Նա ընդգծել է, որ ժամանակն է, որ պաշտոնական Բաքուն խոստումներից անցնի իրական քայլերի` հիմնական քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների պահպանման ուղղությամբ, գրում է “golos-ameriki.ru”-ն:

Իրավապաշտպանները մեղադրում են Ադրբեջանի կառավարությանը` ընդդիմադիր ելույթները ճնշելու եւ քաղաքական հակառակորդներին հետապնդելու մեջ: Ալիեւի կառավարությունը հերքում է այդ  մեղադրանքները:

Հանձնակատար Մույժնիեկսի խոսքով` նախորդ տարվա նոյեմբերին Ադրբեջան կատարած իր վերջին այցից հետո երկրում որեւէ տեղաշարժ չի եղել` խոսքի ազատության ապահովման հարցում”:

”Ինձ մտահոգում է այդ երկրում մարդու իրավունքների սահմանափակումը: Կառավարությունն ակնհայտորեն փորձում է խլեցնել քաղաքացիական հասարակության ձայնը եւ ճնշում է ցանկացած անկախ դատողություն”,-ընդգծել է հանձնակատարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ