23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գնդեվազում ցիանային ֆաբրիկայի կառուցման համար հատում են ծիրանենիները /ֆոտո/

Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման ծրագրի շրջանակներում ցիանային ֆաբրիկայի կառուցման համար հատում են ծիրանի այգիները:

Հիմա Գնդեվազում ծիրանենիների ծաղկման ժամանակաշրջանն է: Այստեղ ծիրանենիները ծաղկում են մեկ ամիս ավելի ուշ, քան դաշտավայրերում, այդ իսկ պատճառով ավելի քիչ են վտանգված եղանակի քմահաճույքից:

2015 թվականին այգիների սեփականատերերը վաճառեցին իրենց հողերն Ամուլսարի ծրագիրը իրականացնող «Գեոթիմ» ընկերությանը: Ծրագրին դեմ հանդես եկող բնակիչները կարծում են, որ անգամ այդ մարդիկ  ափսոսում են իրենց գյուղի համար, բայց մտել են գործարքի մեջ, որովհետև այլ ելք չեն տեսել:

Այդ մասին նրանք ասացին Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի (CAО/IFC) թիմի հետ հանդիպման ժամանակ, ովքեր եկել են Հայաստան Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող IFC-ի դեմ ուղղված Ամուլսարի ոսկու և արծաթի բաց եղանակով արդյունահանման ծրագրի սոցիալական և էկոլոգիական պատասխանատվության չափանիշների անհամապատասխանության վերաբերյալ բողոքը հետաքննելու նպատակով:

Մանրամասները` Ecolur.org կայքում

2

4

5

6

8

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ