27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարսանիքից առաջ արժե իմանալ

●Չի կարելի ամուսնանալ մայիս ամսին, այլապես “տառապանքի” դար կլինի: Բարի մարդիկ մայիս ամսին չեն ամուսնանում. 

●Ամուսնանալ ամսվա 13-ին վատ նշան է:

●Առավել հաջողված են համարվում կեսօրից հետո տեղի ունեցած ամուսնությունները:

●Հարսանիքից առաջ անձրևի տեղալը համարվում է բարի նախանշան:

● Վերջին գիշերը հարսանիքից առաջ հարսն ու փեսան պետք է անցկացնեն առանձին, և հարսանիքի օրն առավոտյան հարսը չպետք է տեսնի փեսային մերկ: Հարսանիքից առաջ հարսը պետք է գիշերի կա՛մ իր ծնողների տանը, կա՛մ մեկ ուրիշ սենյակում: Սա այն դեպքում, եթե երիտասարդներն արդեն ապրում են միասին:

● Եթե փեսան գալիս է հարսի տուն աղտոտված, տանտեր չի լինելու:

● Եթե փեսան նվիրում է հարսին կենցաղային տեխնիկա, խորհրդանշում է թեթև կյանք:

● Եթե փեսան ոտքը դնում է հարսի տան դիմաց գտնվող ջրափոսի մեջ, նա կապրի արբեցողի հետ:

● Եթե փեսան կատուներ է սիրում, նախանշում է քնքուշ ամուսին:

● Եթե փեսան սիրում է իր հարսնացուի հետ լինել ընկերների շրջապատում, նշանակում է ամուսինը լինելու է ոչ խանդոտ:

● Եթե փեսան երգում և կիթառ է նվագում, հաճախակի գիշերերգերի նախանշան է:

● Եթե հարսը հարսանիքից առաջ կորցրել է ձեռնոցը կամ կոտրել հայելի, վատ նախանշան է:

● Եթե փեսան շուն է սիրում, խիստ, բայց նվիրված ամուսնու նախանշան է:

● Եթե հարսանիքի օրն առավոտյան հարսն ու փեսան կամ հարազատները փռշտում են, նշանակում է հարսն ամուսնության մեջ կլինի երջանիկ:

● Եթե հարսն ու փեսան լուսանկարվել են միասին մինչ հարսանիքը, միասին չեն լինելու:

● Երբ ծնողները օրհնում են երիտասարդներին, հարսն ու փեսան միասին պետք է կանգնեն միևնույն գորգի վրա (կամ ցամքոցի, հատուկ կարված այդ ծիսակատարության համար), որպեսզի հարազատների հետ ապրեն հաշտ ու համերաշխ:

● Որպեսզի ամուսնության մեջ լինեն երջանիկ, հարսը հարսանիքի օրը պետք է լաց լինի:

● Հարսը չպետք է թույլ տա ընկերուհիներին կանգնել հայելու առջև իրենից առաջ, որպեսզի չտանեն իր սիրելիին:

● Երբ փեսան վերցնում է հարսին հայրական տանից, նրան ոչ մի դեպքում չի թույլատրվում ետ շրջվել:

● Վատ նախանշան է – զբոսնել ԶԱԳՍ գնալուց առաջ:

● “Փրկագնից” հետո հարս ու փեսայի հագուստը միացնում են քորոցով, որպեսզի ոչ ոք նրանց միջով չանցնի: Եվ այդպես ամրացված էլ նրանք պետք է գնան ԶԱԳՍ:

● Նախանշան հակասող նախորդին` հարսն ու փեսան անպայման ԶԱԳՍ պետք է գնան տարբեր մեքենաներով, իսկ ԶԱԳՍ – ից հետո միևնույն մեքենայով:

● ԶԱԳՍ կամ եկեղեցի գնալիս հարսի զգեստին և փեսայի վերնաշապիկին պետք է քորոցներ ամրացնեն, որպեսզի ոչ ոք աչքով չտա:

● Եթե հարսանյաց շքերթի ժամանակ լսվեն ղողանջների ձայներ, դժբախտության նախանշան է:

● Եթե ԶԱԳՍ մտնելիս փեսան սայթաքի, նշանակում է՝ նա վստահ չէ իր որոշման մեջ:

● Եթե սայթաքում է հարսը, ևս անվստահություն նշան է իր կողմից:

● Հարսի և փեսային ծնողները չպետք է ԶԱԳՍ – ում ներկա գտնվեն:

● Եթե հանկարծ հարսանյաց արարողության ժամանակ քոր է գալիս հարսի ձախ ձեռքի ափը, նշանակում է ապրելու է հարուստ, իսկ աջի դեպքում` տանը միշտ լինելու են բազմաթիվ հյուրեր և ուրախություն:

● Հարսանիքի օրը հարսի մայրը փոխանցում է աղջկան ընտանեկան նշխարը (հիշատակի իր): Այդ իրը հարսը պետք է պահի իր մոտ, որպեսզի ապահովի իր ընտանիքի բարեկեցիկ կյանքը:

● ԶԱԳՍ – ից հետո, երբ երիտասարդները մոտենում են տոնական սեղանին, ցանկացած ընտանիքի ամենամեծ անդանը պետք է երեք անգամ պտտեցնի երիտասարդներին սեղանի շուրջը: Համաձայն սլավոնական ավանդույթների՝ այն խորհրդանշում է հավետ կապ ամուսինների միջև: 

● Ամուսնությունից հետո երիտասարդները պետք է նայեն միևնույն հայելու մեջ – այն պետք է բերի հաջողություն:

● Որպեսզի ամուսինները երբեք չվիճեն, երիտասարդները տան դռան առջև կոտրում են ափսեներ և անցնում կոտրված կտորների վրայով: 

● Հարսը չպետք է մենակ անցնի նոր տան շեմից: Ամուսինը պետք է տանի նրան ձեռքերի վրա պահած: Այդ դեպքում նոր տանն ամբողջ կյանքում երիտասարդ կնոջը ”կպահեն ձեռքերի վրա”:

● Հարսանյաց արարողությունն ավարտվելուն պես հարսը շրջվում է մեջքով հյուրերին և իր գլխի վրայով նետում հարսանյաց ծաղկեփունջը: Այն աղջիկը, ով կբռնի ծաղկեփունջը, հաջորդը կամուսնանա:

● Այդ ծիսակատարությունից հետո փեսան հանում է հարսի ոտքի կապը և նույն ձևով նետում: Ով կբռնի այն, նա էլ ամենաշուտը կունենա կյանքի ուղեկից:

Ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է Մարիա Սարգսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ