01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հնդկաստանում արդեն զբոսաշրջիկներին են բռնաբարում

Հնդկաստանում տեղի ունեցած միջադեպը վտանգում է օտարերկրացիների ապահով հանգիստն այդ երկրում: Դատիա շրջանում ոստիկանությունը ձերբակալել  է 6 տղամարդու, որոնք հարձակվել են Թաջ Մահալ ուղեւորվող շվեյցարացիների վրա, ծեծել զբոսաշրջիկ տղամարդուն եւ բռնաբարել նրա կնոջը: Հանցագործներն 8-ն են եղել: Մինչ 4-ը պահել են զբոսաշրջիկին, մյուս 4-ը բռնաբարել են նրա կնոջը: Հանցագործները նաեւ կողոպտել են զբոսաշրջիկներին` վերցնելով նրանց նոութբուքը, հեռախոսները, տեսախցիկը եւ 185 դոլար: Շվեյցարացիներին հաջողվել է հասնել ոստիկանական բաժանմունք, որտեղից նրանց հիվանդանոց են տեղափոխել:

“The Hindustan Times”-ի տվյալներով` հանցագործներն այն գյուղից են, որի մոտակայքում զբոսաշրջիկները նախատեսել էին վրան տեղադրել գիշերելու համար: Ոստիկանությունը գործ է հարուցել` խմբակային բռնաբարության մեղադրանքով: 

Սա առաջին դեպքը չէ, երբ Հնդկաստանում հարձակում են գործում օտարերկրացի զբոսաշրջիկների վրա: Տխուր համբավ ունի ռուսների կողմից սիրված հանգստավայր Գոա նահանգը, որտեղ հարձակումներ են տեղի ունեցել ոչ միայն չափահաս կանանց, այլ նաեւ երեխաների վրա: 2010-ի հունվարին Արամբոլ լողափում հանցագործը բռնաբարել էր 9-ամյա ռուս աղջնակին:

Հիշեցնենք, որ վերջերս Հնդկաստանում հատկապես ավելի մեծ ուշադրություն սկսեցին դարձնել սեռական բնույթի հանցագործությունների վրա, որոնք շարունակ ավելի հաճախակի բնույթ են կրում այս երկրում: Հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց 2012-ի դեկտեմբերին տեղի ունեցած խմբակային բռնաբարությունը, որի զոհը` 23-ամյա ուսանողուհին, մահացավ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ