14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

5 փոխպատվաստված օրգաններով կինն առողջ երեխա է ունեցել

Քաթարի 26-ամյա բնակչուհի Ֆաթիմա ալ-Անսարին, ում 5 օրգանի փոխպատվաստումմ են արել, առողջ երեխա է ծննդաբերել: Երեխան ծնվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում: Բժիշկների խոսքով`սա աննախադեպ իրադարձություն է: “Մենք նույնիսկ բժշկական գրականություն ենք ուսումնասիրել` հավաստիանալու համար: Նման բան աշխարհում երբեւիցե չի եղել”,-հայտարարել են նրանք:

Երբ 19 տարեկանում Ֆաթիման հղիության 2-րդ ամսում ԱՄՆ է մեկնել, նրա մոտ մի շարք խնդիրներ են հայտնաբերել` կապված աղիների հետ: Երեխային պահպանել չի հաջողվել, բացի այց Ֆաթիման ստիպված է եղել սեփական կյանքը փրկելու համար լյարդի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, հաստ եւ բարակ աղիների փոխպատվաստում անել:

Դրանից հետո նա եւ իր ամուսինն ամեն դեպքում որոշել են երեխա ունենալ: Հղիությունը բարդություններով է ընթացել, սակայն երեխան առողջ է ծնվել: Երջանիկ ծնողները հայտարարել են, որ ապագայում ծրագրում են էլի երեխաներ ունենալ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ