13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես իշխանության քայլերի համար պատասխանատու չեմ. Արամ Մանուկյան /վիդեո/

«Մենք հայտարարել ենք՝ քանի դեռ մեր երկրի սահմանները որոշակիորեն վտանգված են, մենք փողոց դուրս գալու խնդիրը հետաձգում ենք», – ԱԺ-ում լրագրողների հետ զրուցի ընթացքում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Վերջինս շեշտեց՝ ընդդիմությունը հակված է, որ մեր երկիրն ունենա ավելի լավ ԸՕ:

«Մենք այս  պահին խոսում ենք արդար ընտրություններ կազմակերպելու հնարավորության մասին և օգտագործում ենք բոլոր գործիքները՝ քաղաքական, քաղաքացիական, միջազգային, մարդկային բոլոր ռեսուրսները ներդրել ենք, որպեսզի ունենանք լավ օրենք», – ասաց Արամ Մանուկյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ իրենք անում եմ համապտասխան քայլեր, որ իշխանությունն ընդառաջ գնա ընդդիմության առաջարկներին:

«Իշխանությունը դեռ վերջնական իր բոլոր խաղաքարտերը չի բացել, ես կարծում եմ՝ ինքը դեռևս հնարավորություն ունի գնալու։ Մենք անում ենք մեր քայլերը, որ համագործակցությունն ստացվի, բայց  ես իշխանության քայլերի համար պատասխանատու չեմ», –  ասաց Արամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

https://www.youtube.com/watch?v=WRVOelaLeh4

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ