27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարաբերականության տեսության հեղինակը 144 տարեկան է

Այսօր մեծ ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ալբերտ էյնշտեյնի ծննդյան օրն է:

Էյնշտեյնը ծնվել է 1879-ի մարտի 14-ին հրեական աղքատ ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Մյունխենի կաթոլիկ դպրոցում, որն ավելի շատ կրոնական կրթություն էր: Սակայն շուտով Ալբերտը հրապուրվում է գիտական գրականությամբ, եւ նրա համար այլեւս այլ հեղինակություն չի լինում, բացի Գիտությունից: 

Գիմնազիայում սովորելու տարիներին Էյնշտեյնը պրոբլեմատիկ աշակերտ էր, նա միշտ վիճում էր ուսուցիչների հետ եւ անլուրջ էր վերաբերվում բոլոր առարկաներին, բացի մաթեմատիկայից եւ լատիներենից: 1895-ին Էյնշտեյնը ձախողում է Ցյուրիխի պոլիտեխնիկումի ընդունելության քննությունը, սակայն մեկ տարի անց նա ընդունվում է, եւ այնտեղ էլ ծանոթանում իր ապագա կնոջ` Միլեւա Մարիչի հետ:

1905-ին Էյնշտեյնը 3 հոդված է հրապարակում, որոնք ամբողջությամբ փոխեցին գիտական աշխարհը, իսկ 10 տարի անց մշակում է Հարաբերականության տեսությունը: 1921-ին արժանանում է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի ասպարեզում: 1933-ին` Հիտլերի իշխանության գլուխ գալուց հետո, նա մեկնում է Գերմանիայից եւ այլեւս չի վերադառնում: Մինչեւ կյանքի վերջ նա ապրել  եւ աշխատել է ԱՄՆ-ում: 

Էյնշտեյնը մահացել է 1955-ի ապրիլի 18-ին: Նրա մարմինը դիակիզվել է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ