Ամերիկացին 30 հազար դոլար է ծախսել Բարբիների հավաքածուի վրա /ֆոտո/
Ֆլորիդայի 41-ամյա բնակիչ` Ստենլի Կոլորայտը 3000 Բարբի եւ Քեն տիկնիկներ է գնել` ծախսելով ավելի քան 30 հազար դոլար: Իր 7 սենյականոց տան 4 սենյակը ամբողջովին տիկնիկներով է պատված:
Կոլորայտի հավաքածուում կան նաեւ Բարբիների համար նախատեսված զգեստներ, մեքենաներ, ինքնաթիռներ եւ անգամ ”Երազանքի տուն”` իրական վերելակով ու ցնցուղով: Նա նշել է, որ առաջին տիկնիկը գնել է 1997-ին, եւ այդ օրվանից յուրաքանչյուր ամիս նրա հավաքածուն 20-ով թարմացվել է: Նա դրանց ձեռք է բերել խաղալիքների խանութներից եւ “eBay”-ից:
Կոլորայտի հավաաքածուի ամենահին Բարբին 1962-ի արտադրության է, իսկ ամենաթանկը` 1992-ի` 1300 դոլար արժողությամբ: