10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բռնաբարությունը` բուժման “մեթոդ”

Ստամբուլյան դպրոցի ուսուցչուհիներից մեկը դիմել է գինեկոլոգին` իր կանացի խնդիրների թեթեւացման հույսով, սակայն վերջինս որոշել է այլ մեթոդով “թեթեւացնել” կնոջ խնդիրները, հաղորդում է “Milliyet”-ը:

Ուսուցչուհին պատմել է, որ 3-րդ այցելության ժամանակ բժիշկն ստիպել է իրեն մերկանալ, այնուհետեւ ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրաների պատրվակով “սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել”: 

Կինն ամեն ինչ պատմել է ամուսնուն եւ նրանք միասին գնացել են ոստիկանություն: Ուսուցչուհին պնդել է, որ բժիշկն իրեն “հիպնոսացրել” եւ բռնաբարել է: 

Դատախազությունը դեպքի առնչությամբ գործ է հարուցել: Եթե բժշկի մեղավորությունը հաստատվի, ապա նա 18 տարվա ազատազրկման կենթարկվի: 20-ամյա փորձով բժիշկը պնդում է, որ այդ “մեթոդն” ինքը կիրառում է բուժման կուրսի շրջանակներում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ