Գողերը նոր մեթոդով են մահապատժի ենթարկվել
Սաուդյան Արաբիայի Աբհա քաղաքում մահապատիժ է իրականացվել զինված գողության 7 մասնակիցների նկատմամբ, չնայած իրավապաշտպան կազմակերպությունների բողոքներին` ուղղված այն փաստի դեմ, որ դատի ժամանակ մեղադրյալներից ոչ մեկի 18 տարին դեռեւս լրացած չի եղել: Մահապատժի ենթարկվածներին գնդակահարել են:
Սակայն մոտ ապագայում Սաուդյան Արաբիան կարող է զրկվել իր “յուրահատուկ կարգավիճակից”` դադարելով լինել աշխարհում միակ երկիրը, որտեղ հանցագործներին դեռեւս գլխատում են: Նման “հումանիզմի” դրսեւորման պատճառը բավականին “տրամաբանական” է` երկրում նկատվում է հազվագյուտ մասնագիտության` դահիճների դեֆիցիտ:
“Human Rights Watch” կազմակերպության տվյալներով` նախորդ տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայում շուրջ 70 մահապատիժ է իրականացվել: