10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեխաներին շնաձկից փրկած բրիտանացուն ազատել են աշխատանքից

Բրիտանական բարեգործական ընկերության աշխատակիցը, որը փրկել է երեխաներին շնաձկան հարձակումից Ավստրալիայի լողափներից մեկում, հայրենիք վերադառնալուն պես ազատվել է աշխատանքից:

Ուելսի 62-ամյա բնակիչ Պոլ Մարշալսին 2 մետր մեծությամբ շնաձկանը քշել է ափից, որտեղ մի խումբ երեխաներ էին լողում: Այդ քայլի համար տեղի հեռուսատեսությունները նրան ազգի հերոսի կոչում է տվել: Նրա հերոսության մասին պատմությունը ամբողջ աշխարհին հայտնի է դարձել: 

Բայց Մարշալսիի գործատուները չեն գնահատել իրենց աշխատակցի սխրանքը: Պարզվում է, որ նա բժշկական տեղեկանք է ներկայացրել, բայց բուժվելու փոխարեն գնացել է հանգստանալու Ավստրալիայում: 

Հայրենիք վերադառնալուց հետո Մարշալսիին ազատել են աշխատանքից: Տնօրինությունը նշել է, որ “կորցրել է նրա հանդեպ վստահությունը”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ