15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի պատասխան․ Նյու Յորքի թուրքերը ապրիլի 24-ին հավաքվելու են ՄԱԿ-ի գրասենյակի առջև

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում բնակվող թուրքերն ու ադրբեջանցիները ապրիլի 24-ին պատրաստվում են ցույց կազմակերպել քաղաքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի դիմաց:

Ըստ ԱՄն-ում գործող թուրքական «Turkishny.com» լրատվական կայքի` «Նյու Յորքի թուրքական համերաշխության պլատֆորմ»-ի կողմից կազմակերպվող ցույցը թուրքական կողմի պատասխան քայլերից մեկն է այս օրերին հայերի կողմից աշխարհի շատ երկրներում և մասնավորապես ԱՄՆ-ում կազմակերպվող բողոքի ցույցերին:

Կայքը նշում է, որ հայերը ապրիլի 24-ին և մոտակա օրերին կազմակերպած բողոքի ցույցերով փորձում են ստիպել երկրների կառավարություններին ընդունել ցեղասպանությունը: Ըստ աղբյուրի`  թուրքական կողմի բողոքի ցույցը նպատակ ունի կանխել ցեղասպանության մասին  հայերի կողմից տարածվող «կեղծ տեղակատվությունը»:

Հաղորդվում է, որ ցույցը տեղի է ունենալու 2016 թվականի ապրիլի 24-ին ժամը 12:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի դիմացի «Dag Hammarskjold» զբոսայգում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ