05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը դատապարտող դրույթներ են մեջբերվել․ Aravot.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցում , որը քննարկվեց երկուշաբթի՝ մեջբերված են Միլիցա Մարկովիչի հեղինակած բանաձեւի Resolution 2085 (2016) այն դրույթները, ըստ որի՝ Վեհաժողովը դատապարտում է ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը, գրում է Aravot.am-ը:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին փաստաթուղթը ներկայացրեց հույն պատվիրակ Յոաննետա Կավադիան (լուսանկարում): Զեկույցում ներկայացվում է Բյուրոյի գործունեությունը, այդ թվում նաև այն փաստը, որ Վեհաժողովը հունվարին ընդունել է բանաձև`Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով զեկույցի հիման վրա: Հենց այս հարցում է, որ Հայաստանի հասցեին քննադատություն է ամրագրված, ինչը, հիշեցնենք, Վեհաժողովից պահանջում էր Միլիցա Մարկովիչը:

Զեկույցում մեջբերված են Մարկովիչի հեղինակած բանաձեւի այն դրույթները, ըստ որի՝ հայկական պատվիրակությանը և ՀՀ իշխանություններին ԵԽԽՎ այս կառույցները դատապարտում են այն հիմնավորմամբ, որ նրանք չեն համագործակցել Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցի պատրաստման աշխատանքներին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ