Մայրը երեխային թողել է մեքենայի անիվների տակ
Կազանի ավտոկայաններից մեկում մայրը երեխային սահնակի վրա նստած է թողել մի մեքենայի հետեւում, որի շարժիչը միացված է եղել: Ի դեպ, վարորդը մեքենայում է եղել եւ շատ հավանական էր, որ նա կարող էր եւ չնկատել, թե ինչ է կատարվում մեքենայի ետնամասում:
Մայրը խանութ է մտել, իսկ երեխան 2 րոպեից ավել սահնակի վրա անշարժ նստած է մնացել: Բարեբախտաբար, վարորդը չի հասցրել տեղից շարժվել: Մայրը դուրս է եկել խանութից եւ կանգնել մեքենայի հետեւում եւ միայն այն ժամանակ հիշել երեխայի մասին, երբ լսել է նրա ճչոցը:
Հատկանշական է, որ երբ երեխան դուրս է թռել անիվների տակից, կինը սկսել էր զայրացած թափահարել ձեռքերը եւ գոռալ վարորդի վրա, ով, բնականաբար, չի էլ նկատել բառի բուն իմաստով անիվների տակ պառկած երեխային:
“Ru.net”-ի օգտատերերը կնոջն անվանել են “Ռուսաստանի ամենահիմարը” եւ կարծում են, որ դժվար թե երեխան երկար ապրի նման անուղեղ ծնողի հսկողության տակ: