Հուսով եմ՝ իմ ու Ալլայի երեխաները մեր ընտանիքի պատիվը չեն գցի․ Մաքսիմ Գալկին /վիդեո/
Օրերս ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան տոնեց ծննդյան 67-ամյակը։ Երգչուհու ծննդյան օրվան նվիրված՝ ռուսական Առաջին ալիքը նրա մասին փաստագրական ֆիլմ է նկարահանել՝ «Ինձ դուր է գալիս» վերնագրով, որում Պուգաչովայի ամենամտերիմները պատմում են նրա մասին։
Ֆիլմում երեւում են նաեւ Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի երկվորյակ փոքրիկները՝ Գարին եւ Լիզան։
«Ես ու Ալլան միշտ մեզ լավ ենք զգում միասին։ Նա ակտիվ մասնակցել է թե դստեր՝ Քրիստինայի, թե թոռնիկների դաստիարակության հարցում, եւ նրանք հրաշալի մարդիկ են մեծացել։ Հուսով եմ, որ մեր երեխաներն էլ այդպիսին կլինեն ու մեր ընտանիքի պատիվը չեն գցի»,- ասել է Գալկինը։