17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դեմի Մուրն Էշթոն Քետչերին կսնանկացնի /ֆոտո/

Հոլիվուդյան դերասաններ Դեմի Մուրը եւ Էշթոն Քետչերը բաժանվել են 2 տարի առաջ, սակայն դեռեւս պաշտոնապես ամուսիններ են համարվում: Ապահարզանին խանգարում էին Դեմի Մուրի գույքային պահանջները երիտասարդ ամուսնուն: Ըստ ամերիկյան մամուլի` օրերս դերասանուհին ներկայացրել է իր վերջնական պահանջները` 290 մլն դոլար, այն դեպքում, երբ Քետչերի կարողությունը գնահատվում է 137 մլն դոլար:

Դեմիի կարծիքով` նա իրավունք ունի ամուսնուց փոխհատուցում պահանջել, քանի որ վերջինս հաջողության է հասել իր հետ ամուսնության շնորհիվ: 35-ամյա Քետչերը խոստովանում է, որ իր հայտնիությամբ կնոջն է պարտական, սակյան չի համարում, որ պիտի վճարի նրան դրա համար: 2 կողմն էլ լավագույն փաստաբաններին են վարձել եւ պատրաստվում են դատական գործընթացներին: Ապահարզան ստանալուց հետո Քետչերը պատրաստվում է ամուսնանալ դերասանուհի Միլա Կունիսի հետ, ում հետ արդեն մի քանի տարի է, ինչ հանդիպում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ