23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրում է նախագահականին

“Սուտը և կեղծիքը շարունակվում է նախագահի նստավայրից”,-Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես արձագանքեց լրագրողների հարցին` ինչպես է մեկնաբանում ՀՀ նախագահի խոսնակի հայտարարությունն այն մասին, թե առաջարկ է եղել հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ, որն իր կողմից մերժվել է:

“Եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է հանդիպել, ապա մինչև Մոսկվա մեկնելը կարող է գալ Ազատության հրապարակ, հանդիպել “,-ասաց “Ժառանգության առաջնորդը:

Հիշեցնենք, այսօր նախագահ Սարգսյանը մեկնում է Մոսկվա, որտեղ մարտի 12-ին հանդիպում է նախատեսված ՌԴ նախագահի հետ:

Լրագրողների մյուս հարցերին Րաֆֆի Հովհաննիսյանը կպատասխանի այսօր ժամը 17-ին Ազատության հրապարակում կայանալիք ասուլիսում:
 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ