23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հակակառավարական բողոքի ալիք Բաքվում. 60 ցուցարարներ ձերբակալված են

Նախօրեին Բաքվի ոստիկանությւոնը ձերբակալել  է ընդդիմության չարտոնված բողոքի ցույցի 60 մասնակիցներին, որոնք բողոքել են խաղաղ պայմաններում ադրբեջանական բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի դեմ, հաղորդում է “Кавказский узел”-ը: Ձերբակալվածների թվում են “Nida” երիտասարդական ընդդիմադիր շարժման ակտիվիստները, Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության երիտասարդկան թեւի ղեկավարը, “Մուսաֆաթ” երիտասարդական ընդդիմադիր կուսակցության անդամները, ինչպես նաեւ Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության երիտասարդական հանձնախմբի անդամները:

Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 500 մարդ: Սկզբում ոստիկանությունը բարձրախոսների միջոցով կոչ է արել ցուցարարներին ցրվել, սակայն այնուհետեւ ցուցարարների դեմ օգտագործվել են ջրցան մեքենաներ եւ ռետինե փամփուշտներ:

Բողոքի ակցիայի պատճառ են դարձել ադրբեջանական բանակի շարքային զինվորներ Ջեյխուն Գուբադովի եւ Սեյմուր Ալլահվերդիովի մահվան դեպքերը: ՊՆ-ը հայտնել է, թե Գուբադովի մահվան պատճառը սրտի կաթվածն է, սակայն զինվորի հարազատները պնդում են, որ նրան սպանել են: Ալլահվերդիովը, կրկին ՊՆ-ի տվյալներով, կրակել է ինքն իրեն, սակայն նրա հարազատները եւս հերքում են այդ փաստը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ