06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տանյան ու Րաֆֆին /վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաքում ելույթ ունեցավ փաստաբան Տիգրան Նավասարդյանը: Նա նշեց, որ ծնողների հորդորով է եկել Հայաստան` կնոջ`ազգությամբ ռուս Տանյայի  հետ: Բայց իր կինն էլ արդեն հայ է եւ խոսքը տվեց կնոջը:

Վերջինս ասաց, որ վերջին օրերին հաճախ է ամուսնու հետ լինում այս հրապարակում: Իր իսկ խոսքով նամակ է գրել “մեր նախագահին՝ սիրելի Րաֆֆիին”  ու շատ զարմացել է, երբ պատասխանը ստացել է:  “Իսկ այսօր ես այստեղ եմ, որպեսզի ձեզ հետ կիսվեմ այն զգացումներով, որոնք ներկայացրել էի նրան ուղղված նամակում: Բարեւ, իմ սիրելի մարդ, ուզում եմ խոսել քեզ հետ: Էլ լռելու ուժ չունեմ, ներիր, որ քեզ հետ “դու”-ով եմ խոսում, պարզապես դու ինձ շատ մոտ ես: Ուզում եմ քեզ պատմել, թե ինչ եմ զգում: Հուսով եմ՝ քեզ համար նույնքան կարեւոր եմ, որքան՝ դու ինձ համար: Ես խոստանում եմ հայերեն գրել եւ կարդալ սովորել”,- ասաց երիտասարդ կինը:

“Յա տոժե օբեշչայու”,-նրան ընդհատեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տանյան  մի քանի տարի առաջ հասկացավ, որ  կինը կարող է ունենալ երկու հայրենիք. մեկը, որտեղ ծնվում է նա, եւ մյուսը, որտեղ ծնվում են նրա երեխաները: Իսկ այսօր արդեն ինքը արթնանում է Արարատ լեռան հետ, սիրում է հայկական հացի բույրը, մեր ծիրանի այգիների բույրը, մեր դուդուկի “լացը”, ինչպես նաեւ մեր տխուր հայկական աչքերը:

Տանյան  վերջում երգեց “Երազ, իմ երկիր, Հայաստան”-ը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքին ամրացրեց ծիրանենի ժապավենը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ