16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վույ, ամուսին ունեմ … /վիդեո, ֆոտո/

Henaran.am-ի թղթակիցը փորձել է փոքրիկ հարցախույզ անցկացնել ծաղկավաճառ կանանց շրջանում: Չնայած թեման ծաղկի գները չէին, սակայն նրանք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել:

“Տղա ջան, գործիս մի խփի, ինչ խոսամ, թող երկու կոպեկ փող աշխատեմ”,-ասաց նրանցից մեկը: Փափազյան փողոցում ծաղիկ վաճառող տիկին Կարինեն ուզում էր խոսել, սակայն հայտնվեց որդին եւ արգելեց որեւէ բան ասել: Իսկ մեզ հետաքրքրում էր, թե ինչպիսին է ծաղիկներ վաճառող կանանց տոնը:

“Լինում է որ շնորհավորում են, ժպտում, բայց պատահում են նաեւ այնպիսինները, ովքեր մուննաթով են խոսում, դեմքիդ էլ չեն նայում` ասում են` էս ով ադաթ գցեց”,-պատմելով հաճախորդների մասին` ասաց Անահիտը:

Նրա խոսքով, չի պատահել այնպիսի դեպք, որ տոն օրերին հաճախորդ տղամարդիկ ծաղիկ նվիրեն իրենց: “Հազիվ գալիս են իրենց կանանց համար տանում: Բա որ սակարակում են, ասում են մի 300 դրամ կիջնե՞ք: Ախպեր, 300 դրամս ո՞րն ա, 2000 տվողը դա էլ կտա”,-ծիծաղում է Անահիտը` հրաժարվելով լուսանկարվելուց անգամ:

“Վույ, ամուսին ունեմ: Հիմա էլ տեսնի` ասի ես քեզ գործի եմ ուղարկո՞ւմ, թե՞ որ ինտերվյու տաս”,-ասաց Henaran.am-ի զրուցակիցը` չմոռանալով նշել, որ տոն օրերին ինքը ամուսնուց ծաղկեփնջեր ստանում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ