31 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Քրիստոնեական է` շռայլեք

Քրիստոնեական սերը չի արգելում որեւէ նվեր. Մարտի 8-ին եւ բոլոր տոներին պետք է նվեր անել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության հոգեւոր կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանը:

“Տոները գեղեցիկ առիթ են` ուշադրություն դարձնելու այն հատվածին, այն հարաբերություններին, որոնք  որոշակի մոռացության էին տրվել: Այս տոնը մասնավորապես առիթ է հաշտվելու, շտկելու մեր հարաբերությունները գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ”,-ասաց հոգեւոր հայրը:

Բացի գեղեցիկ խոսքեր ասելուց, քրիստոնեական զգացմունքը չի փոխվում, եթե նյութական նվեր ես տալիս: “Քրիստոնեական առումով պարգեւ, նվեր տալը ուշադրության առանձնահատուկ վերաբերմունք է: Մարդը կարիք ունի, պահանջ, եւ նաեւ նա շոյվում ու գնահատվում է”,-ասում է Հայր Վարդանը` տղամարդկանց հորդորելով շռայլ լինել:

Ի դեպ, Հայր Վարդանը Henaran.am-ի հետ զրույցում ասել էր, որ Պահքի մեջ գտնվողները կարող են փոքր ինչ գինի խմել եւ շնորհավորել Մարտի 8-ը

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ