16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ի՞նչ հաճույքից է զրկվել Մարգարիտ Եսայանը /վիդեո/

Նախկին լրագրող, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատգամավոր դառնալով` միայն կորցրել է այն հաճույքը, որ ուներ լրագրող աշխատելու տարիներին: “Ազատ գրելու հաճույքն եմ կորցրել”,-ասաց նա լրագրողների հետ հանդիպմանը: Որպես կին` ոչինչ չի կորցրել, քանի որ էլի առավոտից երեկո աշխատում է:

Մարգարիտ Եսայանը գտնում է, որ կինը ուժեղ է, եւ կնոջ դերը ավելորդ չէ քաղաքականության մեջ: Նրա խոսքով, ԱԺ-ի 14 կին պատգամավորները կարող են շատ բան անել տղամարդկանց աշխարհում:

“Կուզենայի կանայք շատ լինեին խորհրդարանում, մեկ-երկու կին նախարար չունենայինք: Նաեւ ես համարձակվում եմ ասել, որ վատ չէր լինի եթե Հայաստանը կին վարչապետ ունենա, նաեւ նախագահ,  որովհետեւ կինը տուն պահողն է, եւ կարող է ավելի շատ լավ կարգի բերել գերատեսչություն, քաղաք, պետություն”,-ասաց ԱԺ պատգամավորը:

Պատգամավորի կորուստն ու երազանքը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ