18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Երբ սկսում են չվաստակած դափնիներ կիսել, միասնականության գաղափարը վտանգվում է. Անուշ Սեդրակյան

‘’Օբյեկտիվ պայմանները, ամբողջ նախընտրական փուլն ինձ հուշում է, որ այդ միասնականությունը մի քիչ կասկածի տակ է, բայց ես հույս ունեմ ավելի լավ  զարգացումների: Միգուցե հնարավոր դառնա’’,-այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու ընդդիմադիր դաշտին ուղղված ՀԱԿ-ի գաղափարին, – Henaran.am-ին այսօր ասել է‘’Ազատ դեմոկրատներ’’ի–ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը :

Անուշ Սեդրակյանը չի կարծում, որ այստեղ անգամ նեղ կուսակցական  շահերը կարող են դոմինանտել: Նրա կարծիքով ավելի շատ կարող են դերակատարություն ունենալ զուտ մարդկային ամբիցիաները: ’’Նույնիսկ այս շարժման մեջ եղավ բախում ՀԱԿ-ի եւ  ‘’Ժառանգության’’ միջեւ, որն ինձ համար շատ անհասկանալի է , որովհետեւ ամեն մեկը փորձում է ցույց տալ, թե ինքն է իրական շարժման սկիզբը, նախորդը, հետեւորդը կամ ժառանգորդը’’,-նշում է Անուշ Սեդրակյանն ու հավելում.’’Երբ արդեն սկսում են չվաստակած դափնիներ կիսել, միասնականության գաղափարն ինքնին վտանգվում է’’:

 ‘’Ազատ դեմոկրատներ’’-ը, նրա խոսքով,  Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության ձեւաչափը դեռ չեն քննարկել, բայց ընդհանուր առմամբ, միասնականության գաղափարին դեմ չեն.‘’Մենք էլ, ինչպես ՀՅԴ-ն եւ ‘’Ժառանգություն’’-ը  միասնականության գաղափարին որեւէ կերպ դեմ չենք, բայց ես կարծում եմ, որ հիմա բոլոր կուսակցություններում ակտիվ  քննարկումներ են գնում, եւ մենք բացառություն չենք’’:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ