02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տուժածների առողջական վիճակն ամենօրյա ուշադրության կենտրոնում է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների առողջական վիճակն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական  այցով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում էր: Նախարարը հետաքրքրվեց բոլոր տուժածների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ։ Զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր:

Բժիշկների տեղեկացմամբ`  տուժածների առողջական վիճակում  առկա է դրական տեղաշարժ: Բոլոր ծանր հիվանդների վերաբերյալ զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Վիրավորների բուժման մանրամասները քննարկելու և հետագա ռազմավարությունը որոշելու նպատակով պարբերաբար հրավիրվում են բժշկական կոնսիլիումներ:

Հիվանդների բուժօգնությունը կազմակերպվել է վերջին սերնդի սարքավորումներով: Նրանք ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարարագաներով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ