18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բնապահպանության նախարարը դեռ երեկ է դա արել /վիդեո/

  ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր կնոջը մարտի 8-ի և կանանց մեկամսյակի կապակցությամբ դեռ մարտի 7-ին սիրալիր խոսքերով  է շնորհավորել:Այս մասին նախարարը պատմեց երեկ` կառավարության նիստից հետո,  լրագրողների հետ զրույցում:

Հետաքրքրվեցինք, թե էլ ո՞ւմ է նախարարը շնորհավորելու բացի իր տիկնոջից: ՛՛Ոչ միայն տիկնոջս, այլև մորս, աղջիկներիս՛՛,-ասաց նա ու պատմեց, թե ինչպես է իրենց ընտանիքն անցկացնում կանանց միջազգային օրը: ՛՛Առաջին հերթին ծաղիկներ եմ նվիրում, ապա ընտանիքով փոքրիկ միջոցառում կանենք տանը: Ամենալավ նվերը, որ մենք միասին այդ օրն անցկացնենք, մայրերին, ծնողներին պահենք ուշադրության կենտրոնում՛՛:

Հարցին, թե ինչ դեր ունի կինը՝ նախարարի կյանքում, պատասխանեց. ՛՛Կնոջ դերը մեր կյանքում շատ կարևոր է, հատկապես ընտանիքում, որովհետև կինը, մայրը տան սյուններն են և շատ կարևոր է, որ նրանք մեզ աջակից լինեն ու ջերմությունը լինի՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ