07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի առաջին երեքը /վիդեո/

Մարտի 7-ի երեկոյան, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են հետընտրական զարգացումները եւ Երեւանի  ավագանու անդամների ընտրության ՀՀԿ ցուցակի հարցը:  Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, ցուցակը գլխավորելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրորդ հորիզոնականում միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, 3-րդը` Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: 

Ըստ Շարմազանովի,  ամբողջական ցուցակը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետում:Անկախ ամեն ինչից, առաջին երեք անունները չեն փոխվի:

Պատասխանելով  ընդդիմադիր դաշտի միասնական ցուցակով մայիսի 5-ին ընտրություններին մասնակցելու հարցին` Շարմազանովն ասաց, որ  առաջին անգամ չէ, որ մեծ մասը միավորվում է ՀՀԿ-ի դեմ: Սրան, ասել է` թե  քաղաքական մրցակցությանը, ՀՀԿ-ն կողմ է:

ՀՀԿ-ն միավորումից վտանգ չի տեսնում, չի վախենում: Ինչպես մնացած ընտրություններում այս անգամ էլ ՀՀԿ-ն գնալու է պայքարի` հանուն գաղափարի:

 “Կմիավորվեն, չեն միավորվի, դրանք իրենց ներքին խնդիրներն են, յուրաքանչյուր կուսակցությունն ինքն է որոշում՝ ինչպես հանդես գա: Մենք վստահ ենք, որ ճիշտ եւ համախմբված աշխատանքի դեպքում կարող ենք հասնել շատ լուրջ հաջողության”,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Վերջինս մեկ անգամ  հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե կուսակցության ԳՄ անդամները մի մասը դեմ է  եղել Տարոն Մարգարյանի՝ համամասնական ցուցակի ղեկավարմանը՝ որակելով դրանք ծիծաղելի եւ զավեշտալի լուրեր:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ