15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե Ռուսաստանը հրաժարվի այդ դերից, այլ երկրներից զենք կգնեն․ Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հարցազրույց է տվել «Вести в субботу»։ Վարչապետը հիմնականում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին եւ Երեւան եւ Բաքու կատարած այցերին։

Նա ասել է, որ այս պահին գլխավորը հանգստանալն է, կրակի դադարումը։

«Հենց դրանով էլ զբաղված էին Ռուսաստանի ներկայացուցիչները, եւ ուրախ եմ, որ դա հաջողվեց անել։ Համենայն դեպս, այս պահին հրադադար է հայտարարված ու այն պահպանվում է»,- ասել է նա։

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՝ Մեդվեդեւն ասել է, որ Ռուսաստանը շարունակելու է ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ:

«Մեկ րոպեով պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվում է այդ դերից, ապա հիանալի հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Զենք կգնեն այլ երկրներից, դրանից, սակայն, զենքի մահացու լինելու աստիճանը չի նվազի։ Եւ միեւնույն ժամանակ այդ դեպքում ինչ-որ չափով կխաթարվի հավասարակշռությունն այն համատեքստում, որ մենք տեղյակ ենք մեր գործընկերների պահանջմունքներից, և բոլորն էլ հասկանում են թե ինչպիսին է տարածաշրջանում ուժերի դասավորությունը։ Այդ պատճառով վստահ չեմ ոչ տարածաշրջանի զենքի շուկայում այլ երկրների հայտնվելը կթեթեւացնի իրավիճակը»,- ասել է Մեդվեդեւը։

Նա նշել է նաեւ, որ զենքի ձեռքբերումը ոչ միայն պետք է լինի նրա համար, որ ինչ-որ ժամանակ այն կիրառվի, այլ այն պետք է զսպվածության ֆակտոր լինի։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ