Երախտամոռ Լինդսի Լոհանը /ֆոտո/
Խուլիգան եւ “փլեյբոյ” Չառլի Շինն այնքան էլ վատ տղա չէ: Երբ օգնության կարիք է լինում, նա միշտ էլ ձեռք է մեկնում: Վերջերս նա օգնել էր քաղցկեղով հիվանդ մի աղջնակի, ինչպես նաեւ առանց որեւէ սպասելիքների հոգ է տանում անուղղելի ԼինդսիԼոհանի մասին:
Որոշ ժամանակ առաջ դերասանը Լինդսիին 100 հազար դոլար էր տվել` պարտքերը վճարելու համար: Լինդսին ոչ միայն շնորհակալություն չհայտնց, այլ նաեւ ակնարկ էլ չարեց գումարը վերադարձնելու մասին: Չառլին չվիրավորվեց դրանից եւ շարունակեց օգնել աղջկան, նույնիսկ նրան հրավիրեց “Շատ սարսափելի կինո-5”-ում նկարահնվելու: Իսկ վերջերս Շինը “Theia” ապրանքանիշի զգեստ եւ “Mendel” մորթե վերնազգեստ էր նվիրել նրան, որոնցով Լինդսին բարձրաստիճան մի երեկույթի է ներկա գտնվել:
Լրագրողների այն հարցին, թե ինչ նպատակով է Չառլին օգնում Լինդսիին, դերասանն ասել է, որ հասկանում է իրավիճակը, քանի որ ինքն էլ է խնդիրներ ունեցել ալկոհոլի եւ թմրանյութերի հետ: Եվ ինչ…Լինդսին ընդամենը Չառլիին “ողջույն” է ուղարկել` “ձայնը կտրելու” հորդորով: “Ես դաստիարակների կարիք չունեմ: Ես հաճախում եմ հոգեթերապեւտի մոտ, եւ կարիք չկա ինձ քննարկել մամուլում”,-հայտարարել է անհնազանդ աղջնակը: Իսկ զգեստը պարոն Շինին վերադարձրել է մինչեւ գոտկատեղը մկրատով կտրտած: