18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի ասածը` ՀՀԿ-ի համար…. Առավոտ

Երեկ կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում ԲՀԿ երիտասարդական թեւի հետագա գործունեության մասին խոսելով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետաքրքիր համեմատություն էր արել` ասելով. “Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն”: Թերթը ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանին խնդրեց մեկնաբանել ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը, քանի որ ԲՀկ առաջնորդը հենց ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչներին նկատի ուներ:

Թերթը հիշեցնում է, որ խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ քարոզարշավի եզրափակիչ համերգ-հանրահավքւոմ փուչիկների պայթյունից վնասվածքներ ստացան ՀՀԿ երիտթեւի տասնյակ անդամներ: “Ես չեմ կարծում, որ մեզ նկատի ուներ, ու մեկնաբանելու խնդիր էլ չկա”,-ասաց նա: Թե ում նկատի ուներ Ծառուկյանը` Ավագյանը  չգիտի:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ