07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բունդեսթագի նախագահը հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը /վիդեո, ֆոտո/

Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին եղավ նաեւ Ծիծեռնակաբերդում: Լամմերթը ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրին, այնուհետեւ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:

”Այսպիսի վայրեր կան նաեւ իմ երկրում եւ աշխարհում, որոնք պիտի չլինեին: Գերմանիայի Բունդեսթագը 2005թ-ին  որոշում է կայացրել, որը վերաբերում էր 1915-ի իրադարձություններին: Դա մենք արել ենք հաշվի առնելով մեր անցյալը` առանց գնահատականների: Պարզապես մենք միասնաբար կայացրել եք այդ որոշումը այն գիտակցումով, որ ինքնաքննադատական ր վերբերմունքը սեփական պատմությանը այն կարեւոր նախադրյալն է, որ պիտի օգնի կայացնել այդպիսի որոշում` հանուն լավ հեռանկարի”,-ասաց Բունդեսթագի ղեկավարը:

Գերմանացի հյուրերը եղան նաեւ Ցեղասպանության թանգարանում, որտեղ տնօրեն Հայկ Դեմոյանը համառոտ ներկայացրեց կարեւոր դրվագները: Վերջում Լամմերթը գրառում կատարեց հուշամատյանում: “Մեր զորակցությունը եւ աջակցությունը հայ ժողովրդին` հանուն ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության”,-գրեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ