07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աջակցությունը կարիքավոր սիրիահայերին շարունակվում է

“Օգնիր եղբորդ” նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով  Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին:  

ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների  բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով  դեռևս 2012-ի հոկտեմբերին “Օգնիր եղբորդ” նախաձեռնությունը 5.000.000 մլն դրամի փոխանցում էր կատարել “Քաշաթաղ” հիմնադրամին։

Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքները ավարտական փուլում են, և դրանք  ամբողջացնելու համար  մարտի 5-ին “Օգնիր եղբորդ՚” նախաձեռնությունը ևս 4.000.000  մլն դրամի փոխանցում կատարեց “Քաշաթաղ” հիմնադրամին:

Նախաձեռնությունը շարունակում է օգնություն տրամադրել նաև Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Անցնող օրերին “Օգնիր եղբորդ” նախաձեռնությունը “Քրիստոնյա բժիշկների ասոցացիայի” հետ գործակցաբար, պարենային (յուրաքանչյուրը 40.000 դրամ արժողությամբ ) 500 ծանրոց է հատկացրել սիրիահայ ընտանիքներին, ինչպես նաև տաք հագուստ` Կիլիկյան վարժարանի սաներին և ուսուցիչներին:

“Օգնիր եղբորդ” նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։

 

“Օգնիր եղբորդ”  նախաձեռնող  խումբ

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ