Լարիսա Ալավերդյանի համար դժվար է կանգնել Րաֆֆու հարթակում
Ես նկատում եմ, որ բոլոր այն անձինք, ովքեր “ժառանգություն” կուսակցության ծրագրերին հակառակ դիրքերից են հանդես եկել որոշակի ժամանակ առաջ, այժմ ելույթ են ունենում Ազատության հրապարակում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության նախկին անդամ Լարիսա Ալավերդյանը: Նա, սակայն, դա նորմալ է համարում, քանի որ այդ մարդիկ դեմ են գոյություն ունեցող կարգերին:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կազմակերպվող հանրահավաքներին իր բացակայությանը` Լարիսա Ալավերդյանն ասաց. “Ինձ համար շատ դժվար է լինել մի հարթակում, որտեղից ելույթ են ունենում այն մարդիկ, ովքեր տարիներ կամ որոշ ժամանակ առաջ այլ ելույթներ էին ունենում”:
Նրա խոսքով` եղած անորոշությունը ունի նաև դրական կողմեր. “Անորոշությունն իր դրական կողմերը ունի, քանի որ դրանով իշխանությունը չի կարողանում պատրաստել հակառակ գործողություններ հնարավոր զարգացումների դեպքում: Կա դրական կողմ, բայց այդպիսի իրավիճակը երկար տևել չի կարող”: