17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ է Վազգենին շատ սիրում. հարազատ եղբայրը թե՞ Սեյրան Օհանյանը /վիդեո/

“Հանրապետություն” կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը չի  տեղեկացել,  թե իշխանությունից Վազգենի ծննդյան օրը` ո՞վ է եկել եղբոր շիրիմին եւ շնորհավորել:

“Գիտեք, ես ընդդիմություն եմ, իշխանությունն էլ էր այստեղ: Տեսա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:  Ու շատ մեծ հարցական է` ո՞վ է Վազգենին ավելի շատ սիրում. ե՞ս, թե՞ Սեյրան Օհանյանը: Մարդիկ հիշում են միշտ Վազգենին, միշտ տեսել եմ այդ սերը: Իրենց ընկերն է, մի ամբողջ կյանք են անցել: Ուրիշ բան որ աշխարհընկալման առումով իմ եւ իրենց մոտեցումները տարբեր են: Բայց Վազգենը իրենց բոլորինն է”,-ասաց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, Վազգենը իր կենդանության օրոք հասկացված չէր ինչ-որ առումով, բայց շատ կուզենար,  որ ինքը այս ամենը տեսներ: “Ժողովուրդը սիրում է իրեն, ամեն տարի գալիս է: Սա հետեւանք է փոխադարձ սիրո:

Վազգենը սիրում էր այս երկիրը, ժողովրդին: Ժողովուրդը երբեմն չէր հասկանում Վազգենին, բայց ժամանակը ամեն ինչ տեղը դրեց: Վազգենը Հայաստանի ազգային հերոս է, հայ ժողովրդի հերոս է, Արցախի հերոս է”:  Արամ Սարգսյանի խոսքով, եթե սա լիներ Վազգենի երազած հայրենիքը, ապա ինքը ընդդիմություն չէր լինի:

Զրույցի այլ մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ