08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարտի 8-ին տոն-հանրահավաք , իսկ մարտի 10-ին` բեկումնային ծրագիր

Րաֆֆի Հովհաննիսյան այսօր Ազատության հրապարակում ներկայացրեց իր առաջիկա անելիքները:

Նա ասաց, որ վաղը` մարտի 6-ին կահնդիպի ԵՄ դեսպանի հետ, հետո կլինի Տավուշի մարզում` Դիլիջանում, Իջեւանում, նույն օրը` Նոյեմբերյանում, Բերդում: Մարտի 7-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի Գերմանիայի խորհրդարանի խոսնակի հետ , որից հետո “բարեւի հեղափոխությունը” կտանի Թալին, Արթիկ, ‘’հաղթական’’ Գյումրի ու Վանաձոր, Սպիտակ , ինչպես նաեւ` Ապարան:

Այստեղ Րաֆֆի Հհովհաննիսյանը ոստիկաններին զգուշացրեց.’’Հարգարժան ոստիկաններ, իրազեկում եմ այս հայտարարությամբ` Ապարան, եւ ակնկալում եմ, որ անցյալ անգամվա մեր վատ փորձառությունը չի կրկնվի’’:

Րաֆֆի Հովհաննիսյանը մարտ 8-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում կանանց համար տոն-հանրահավաք կկազմակերպի:  

Առաջիկա գործողությունների պլանը ներկայացնելով, Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց նրանց, ովքեր իր խոսքերում ծրագիր չեն տեսնում. ’’Ուզում են չարախոս լինել,  հեգնանքով խոսել… մարտի 10-ին` կիրակի օրը, այդ ծրագրի բեկումը կտեսնեք’’:

Հովհաննիսյանն իր խոսքն ավարտեց Վիկտոր Հյուգոյի ‘’Թշվառներ’’-ից մեջբերմամբ… Ամենամութ գիշերն անգամ կվերջանա, եւ արեւը կշողա: Կեցցե մեր արեւը, կեցցե մեր Հայաստանը’’-եզրափակեց նա: Վերջաբանն ընդունվեց ծափերով ու բացականչություններով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ