07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Վլադիմիր Պուտինը, խորը մտահոգություն հայտնելով բազմաթիվ զոհերի հանգեցրած լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ, կոչ է արել կողմերին անմիջապես ապահովել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և հրադադարի ռեժիմի պահպանում: Նշվել է, որ Ռուսաստանն իրականացնում է և շարունակելու է իրականացնել անհրաժեշտ միջնորդական քայլեր, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը:

Շեշտվել է նաև Երևանի և Բաքվի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ, բանակցությունների վերսկսման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր ձևաչափերում շարունակել շփումները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ