Իշխանությունը սպիտակ դրոշով պիտի գա
“Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հանրահավաքում մասնավորապես ասաց, որ նրանք ովքեր շահարկում են, թե Րաֆֆին ասելքի չունի, պարզապես փորձում են շեղել մեզ: “Փետրվարի 18-ին մենք բոլորս փոխեցինք վիճակ, փոխեցինք պատմության ընթացքը, սասանեցիքց իշախանության քրեաօլիգարխիկ համակարգը եւ իշխանության թեկնածուն չեղյալ ճանաչեց իր հաղթանակի հավաքը հենց այստեղ նշելու մտքից”,ասաց նա: Սաֆարյանի խոսքով պիտի պայքարենք այնքան, որ իշխանությունը սպիտակ դրոշը բերի այս հրապարակ, այս հարթակ եւ հանձնվի:”Հայաստան, Հայաստան” վանկակումներով Ս. Սաֆարյանը ավարտեց ելույթը:
Նրանից հետո հարթակից երգիչ Ռուբեն Հախվերդյանն առաջարկեց հարգել քաղաքական դիակների հիշատակը: “Նրանք օր առաջ պիտի հրաժարական տան, այլ ելք չունեն”,-ասաց Հախվերդյանը: