Վազգենին խփեցին հենց իր թռիչքի պահին /վիդեո/
“Ժառանգություն” կուսկացության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց նրան: Րաֆֆիին նախ բարեւեց բոլորին, ողջագուրվեց Սպարապետի եղբոր` Արամ Սարգսյանի հետ եւ խոնարհվեց Գրետա մայրիկի առաջ:
Պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց, որ դեռ “Հոկտեմբերի 27”-ի իրական մեղավորները պատժված չեն: “Վազգեն Սարգսյանը հայ ժողովրդի սպարապետն է, եւ Հայաստանի զինվորը: Ես տեսել եմ Արցախում, թե հյուսիսում, թե հարավում: Ինքը կրել է թե զինվորական հագուստ, թե քաղաքացիական: Ինքը հայ մարդ է, որ սիրեց երկիրը եւ կյանքը տվեց”,-ասաց Հովհաննիսյանը: Նրա կարծիքով` Վազգենին խփեցին հենց իր թռիչքի պահին, որովհետեւ համոզված էին, որ այդ թռիչքը կփոխի Հայաստանը:
Դիտեք նաեւ տեսանյութը: