17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Էպոսագետը ձերբակալվե՞լ է /լրացված/

Henaran.am-ի տեղեկություններով, ընդամենը րոպեներ առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին:

ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ նման դեպքում կտարածի պաշտոնական հաղորդագրություն: “Միայն ասեմ, որ գործը նախաքննության փուլում է”,-ասաց Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանի անունը կապվում է Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ:

Ի դեպ, մեզ հաջողվեց խոսել Սեդրակյանի հետ: “Ես իմ կաբինետում նստած աշխատում եմ: Չգիտեմ տեղյակ չեմ “,-ասաց նա:

Մեր տեղեկություններով, Վարդան Սեդրակյանը ստորագրություն է տվել հանրապետությունից չբացակայելու մասին :

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ