08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շնորհավո´ր ծնունդդ, Սպարապե´տ

 

 

 

 

 

 

 

 

Շնորհավո´ր ծնունդդ, Սպարապե´տ

 

Լրանում է քո ծննդյան 54-րդ տարեդարձը: Այս հիշարժան օրը` մարտի 5-ին,  մենք` “Հայոց Արծիվներս”, բարձրանալու ենք “Եռաբլուր”` մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու արժանավոր առաջնորդիդ հիշատակին:

 

Մեր ժողովրդի օրհասական օրերին քո անհատական նկարագրով դու շաղկապեցիր մեր նոր պայքարի հավաքականությունը` անպարտելիության ուժ ներարկելով բազմաչարչար մեր ժողովրդի  իրական երազանքին:

Երասխից մինչև հաղթական Շուշի դու անցար հայրենատեր երկրապահից մինչև աննահանջ հրամանատարի,  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ու “Երկրապահ” կամավորական միության նախագահի, ազգային անվտանգության և ներքին գործերի  պետնախարարի և Հայաստանի Հանրապետության վարչապետի դժվարին, սակայն աղետալի երկրաշարժ ու պատերազմ տեսած երկրի համար անչափ կարևոր ու պատասխանատու աշխատանքների բովով` անառիկ ու հպարտ պահելով հայի քո տեսակին վստահված նոր հաղթանակների Հայաստանը:

 

      Քո անանձնական նվիրումը հայոց  պետականությանն ու հայոց բանակին հայահավաքականության Վազգեն Սարգսյանի ձեռագիրն էր, որ մնաց սերունդների մեջ` որպես ազգային դիմադրության խորհրդանիշ:

 

Հայրենի հողը միշտ էլ փորձությունների պահին  պատանդ է պահում իր քաջ զավակներին, որպեսզի մենք` երկրի ու ժողովրդի հանդեպ ապագա պատասխանատուներս, մեր ոտքը զգույշ դնենք հողին:

Քո թողած արժանի ժառանգությանը լիիրավ տեր կանգնելու նպատակով մենք` “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամներս, “Եռաբլուր” պանթեոնում որպես հիմնավոր գործի նախասկիզբ` մեր առաջին երդումով ծնրադրեցինք քաջերիդ արյունով ու հոգով շաղախված հիշատակի առաջ:

 

     Փա~ռք ու պատիվ մեր ժողովրդին, որի զավակները արյան գիր ունեն:

 

     Փա~ռք քեզ, հայո´ց Սպարապետ:

 

     Շնորհավո´ր ծնունդդ,  Վազգեն Սպարապետ:

 

 

 

 “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական

 

Կազմակերպության Նախագահություն

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ