08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախորդ հանրահավաքներում ինչ-որ սխալներ են թույլ տրվել. Կարապետ Ռուբինյան

ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը կարծում է, որ ”Ժառանգության”` մարտի 2-ին կայացած հանրահավաքին մասնակիցների թիվն ավելի քիչ էր, քանի որ մարդիկ կոնկրետ քայլերի են սպասում, իսկ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դրանք դեռևս չի ներկայացնում:

”Երևի նախորդ հանրահավաքներում ինչ-որ սխալներ են թույլ տրվել, երևի սխալն այն է եղել, որ չեն ասել կոնկրետ ծրագրեր, երևի ավելի արագ զարգացումների ականատես պիտի լիեին մասնակիցները, որպեսզի գային և մասնակցեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռուբինյանը: 

Հարցին, թե ինչ զարգացումների է սպասում Ռուբինյանն, ով այժմ Հովհաննիսյանի կողքին է, պատասխանեց.  ”Ես, ի սկզբանե, ակնկալում էի,  որ պիտի հասարակության լայն շերտերի, ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական սեկտորի լայն շերտերի կոնսոլիդացիա առաջանա, և պիտի իշխանությունները տեսնեին, որ ամբողջ ժողովուրդն ընդվզել է ու դրա հետ հաշվի նստեին, բայց տեսնենք, թե ինչ կլինի”:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով մշտապես կողմնակից է ”Ժառանգության” նախաձեռնություններին, մեզ հետ զրույցում համաձայնեց, որ երկարատև պայքարը կարող է բերել հանրահավաքների ավելի ու ավելի քիչ թվով մասնակիցների:

”Ժողովրդի մնալը շատ բարդ է, իհարկե, կհոգնի ժողովուրդը, իհարկե չի մնա և կհուսահատվի ու կգնա, բայց որ պայքարը երկարատև է , հաստատ է, որովհետև չի եղել որևէ երկիր գոնե իմ իմացած փորձից պատմության մեջ, որ մի շարժումով իշխանությունները հեռանան: Նրանք չեն հեռանում կամավոր , իշխանությունները կարող են գնալ միայն արտահերթ ընտրությունների արդյունքում”,-կարծում է Հարությունյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ