Անդրիասը քրեաօլիգարխիկ համակարգի ողնաշարը կկոտրի՞
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դիմելով Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին` մասնավորապես ասել է, որ բացառիկ հնարավորություն է ստեղծվել “արագացված քայլերով ստեղծելու մեր երազած Հայաստանը”:
“Սակայն շատ եմ կարեւորում այս ընթացքում չկրկնել նախորդ ընդդիմադիր գործիչների սխալները: Հույս ունեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այս անգամ հնարավորինս քիչ սխալներով միասին կհասնենք մեր նպատակին”,- ասել է Սեֆիլյանը, նկատելով, որ “Սերժ Սարգսյանն այսօր զբաղեցնում է Բաղրամյան 26-ը միայն մեկ պատճառով, որ ամբողջ ժողովուրդը դեռ դուրս չի եկել հրապարակ”:
Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ նշել է, որ 10 միլիոն հայ նայում է այս հրապարակին : “Նրանք մեկ հարց ունեն, այստեղ հավաքված մարդիկ ունեն այդքան կամք` երկիրը հանել քրեաօլիգարխիկ համակարգի ճիրաններից: Այո, մենք ունենք ունենք այդ կամքը եւ կոտրելու ենք քրեաօլիգարխիկ համակարգի ողնաշարը”,-ասաց նա: