16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

“Ժառանգությունը” գաղտնիք չունի. ինչ են խոսել Ծառուկյանն ու Րաֆֆին

Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպեց “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Հանդիպմանը ներկա էին մի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչներ, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, մյուս կողմից՝ ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Վահե Հովհաննիսյանը:

Քննարկվեցին փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած քաղաքական ճգնաժամի հետ առնչվող խնդիրներ: Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց իր դիրքորոշումն առ այն, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, համարելով դրանք կեղծված:

Գագիկ Ծառուկյանը եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանի քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում` ընտրական իրավունքի հարգում: Նրանք նաեւ կիսեցին Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա շտաբի ներկայացուցիչների մտահոգությունները՝ երկրում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի անընդունելի լինելու եւ փոփոխությունների հրամայականի կապակցությամբ:

“Բարգավաճ Հայաստանը” եւս գտնում է, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող անարդարությունը, իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարման՝ սովորական դարձած գործելաոճը, օրավուր մեծացնում են հանրային դժգոհությունը։

Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց իրենց դիրքորոշումը, համաձայն որի “Բարգավաճ Հայաստանը” եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին: Պայմանավորվածություն ձեռքբերվեց համագործակցել ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում արտահերթ լուծումներ առաջադրելու ուղղությամբ:

Նկատենք, ԲՀԿ-ն նույնպես այս հանդիպման առնչությամբ հաղորդագրություն էր տարածել` որեւէ այլ տեղեկատվություն չտրամադրելով հանդիպման մասին:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ